«Ժամանակակից պատմության մեջ չեմ հիշում, որ եկեղեցու դռները փակ լինեն։ Եթե նման բան անեին մահմեդական երկրներում, այդ երկրներում երևի իշխանությունը մեկ օրվա կյանք չէր ունենա»,- Արագածոտնի թեմի առաջնորդարանի մոտ լրագրողներին ասաց քաղաքացիներից մեկը։
Նա նշեց, որ դժվար է անուն տալ այն ամենին, թե ինչ է կատրավում եկեղեցու շուրջ. «Եկեղեցու դռները փակ են, հոգևորականները ձերբակալված»։
Քաղաքացին նշեց, որ 20 տարի բոլոր պատարագներին մասնակցում է, երբևէ չի լսել, որ որևէ քահանա որևէ հանրահավաքի մասնակցելու կոչ անի. «Նման կոչեր չեմ լսել, երբեք հոգևորականը թույլ չի տա իրեն, նման կոչ անի։
Ընդհանրապես, 20 տարվա մեջ չեմ լսել, որ հոգևորականը բացի իր հոգևոր թեմաներից, կոչեր անի։ Հոգևորականը կարող է կոչ անել ապրել Աստծո պատգամներով։
Տեր Արամ կոչված Հուդան 30 արծաթով ծախեց իր հավատքը, եկեղեցին, իր եղբայրներին»։
Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էի. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։
Նշենք, որ փաստաբան Մարինե Ֆարմանյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղարդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով. «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի,թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»։