«Իշխանությունների վախարեն ինչքան շատանում են, այդքան իրենք գնում են ոչ ադեկվատ գործողությունների, չնայած՝ իրենց քայլերը բոլորիս համար էլ վերջին 7 տարիներին արդեն բացատրելի են»,-հակակառուպցիոն դատարանի դիմաց ասաց պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա կալամավորեցին Սամվել Կարապետյանին, սրբազաններին և եկեղեցականներին՝ Մխիթարյանն ասաց, որ իշխանությունները լավ հասկանում են, որ Եկեղեցին այն կարևոր հենասյունն է, որի վրա մեր ժողովուրդը միշտ էլ հույս է դրել և դնելու է ապագայում։
«Շատ երկար պետք չէ մտածել հասկանալու համար, որ մարդը, որը ցանկանում է վերարտադրվել և այս երկրում կռիվ է տալիս միայն իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այս իշխանությունները մի միլիմետր չեն նահանջում բռնապետական դիրքից ու քայլ չի անում դեպի ժողովրդավարություն, որի բաստիոնն էր ինքն իրեն հռչակել...
Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կյանքում այնքան բաներ է ասել և 180°-ով կատարել ճիշտ հակառակը, որ անիմաստ է մեկնաբանել իր մտքերը»։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը հայտարարուրմ էր, թե արցախյան հարցի լուծումը պետք է ձեռնտու լիներ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար և հարցրեց. «Կասեք, թե այդ երեք ժողովուրդներից ում է ձեռնտու եղել Արցախի հարցի, իրենց պատկերացմամբ, լուծումը։ Իմ պատկերացմամբ Արցախի հարցը չի լուծվել և սա չի կարելի լուծում համարել»։
Նկատելով, որ Փաշինյանը խոսում է կրթության մասին՝ Մխիթարյանն ասաց.«Հիշեցնեմ, որ այս մարդը նախընտական քարոզարշավի ժամանակ ասում էր «բոլորին շինելու եմ», հետո «դոմփել» բառն էր գրել իր էջում և այդպես շարունակ։ Սա նաև մարդ է, որը սրտիկներ է ցույց տալից և պարզ չէ թե ում, ենթադրում եմ, որ գուցե Փաշազադեին»։
Պատասխանելով առաջիկա ընտրություններին Գյումրու սցենարով ընդդիմության գործողությունների վերաբերյալ հարցին՝ Մխիթարյանն ասաց.
«Հիմիկվանից կանգնել. ասել, որ հանգուցալուծումը հնարավոր է լինի Գյումրու պես, այն, կներեք, շատ ռոմանտիկ է, որովհետև. երբ այս իշխանությունը ձերբակալում է բոլոր հավանական անձանց և ընդդիմախոսներին, ինչի՞ մասին ենք խոսում։ Թվում է, թե ընտրություններին 8 ամիս է մնում, բայց գործողություններն այնպես են ընթանում, որ ամեն օր ամեն պահ հնարավոր է Հայաստանում լինեն ներքին ընդվզում և պայթյուն, իսկ եթե գործը հասնի ըտրություններին, ապա , իհարկե, հավաքական ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի, որ ընտրությունների արդյունքներով հնարավոր լինի իշխանություն ձևավորել, որովհետև պարզ է, որ կոալիցիաներն այլևս բացառել հնարավոր չէ։ Իսկ եթե իշխանությունները գնան նաև բռնի կերպով ընտրությունների կեղծման, ապա նաև հետընտրական գործընթացներով փորձել վերականգնել արդարությունը»։