Եթե հոգևորականները երկրի ներսում դավեր են նյութում, ապա պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. ՔՊ-ական


Եթե հոգևորականները երկրի ներսում դավեր են նյութում, ապա պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. ՔՊ-ական
Հոկտեմբեր 15 16:03 2025

ՔՊ-ական Լուսինե Բադալյանը վստահեցնում է, թե Հայաստանը որոշումները կայացնում է բացառապես ներքին օրենսդրության շրջանակներում և խորհրդատվության կարիք չունի, հատկապես, հարևան երկրների կողմից։

«Անընդհատ հիշեցնում, մեջբերում են Փաշազադեին, որ ժողովրդի մեջ ամրապնդվի այն կարծիքը, թե իշխանություններն ամեն ինչ անում են Ադրբեջանի պատվերով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը համաձայն չէ պնդման հետ, որ ուզում են եկեղեցին ներսից քանդել. «Դե լավ, էլի»։

Բադալյանն ասաց, որ երբ հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում, նա ավտոմատաբար համարվում է քաղաքական գործիչ և ենթարկվում է նույն պատասխանատվությանը, ինչ մյուս քաղաքական գործիչները։

«Եկեղեցին իրավունք չունի քաղաքականության մեջ դիրքորոշում հայտնելու»,- նշեց ՔՊ-ականը։

Ըստ նրա՝ շատ ավելի ազնիվ կլիներ, որ հոգևորականները հագուստները փոխեին և զբաղվեին քաղաքականությամբ։

«Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և դրա քողի ներքո երկրի ներսում դավեր են նյութում, ապա պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», -հավելել է նա։