Հետապնդում են եկեղեցուն՝ ստոր ձևով կատարելով Ալիևի ու Նիկոլի հրահանգները. Արագածոտնի բնակիչ


Հետապնդում են եկեղեցուն՝ ստոր ձևով կատարելով Ալիևի ու Նիկոլի հրահանգները. Արագածոտնի բնակիչ
Հոկտեմբեր 15 13:39 2025

 Մեր ժողովուրդն առանց հավատքի չի կարող ապրել, Սարդրապատի ճակատամարտն էլ հավատքի հիման վրա եղավ, լրագրողների հետ զրույցում ասաց Արագաձոտնի մարզի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը պետք է միանա հանուն հավատքի.«Միասնությամբ մենք կարող ենք հասնել ամեն ինչի։ Ես այսօր մեծ հաճույքով կմտնեի եկեղեցի, բայց քանի որ դուռը փակ է, ես դուռ ջարդող չեմ։ Մենք հեղափոխություն չենք անում՝ ո՛չ այս դռներն ենք ջարդում, ո՛չ էլ՝ կառավարական։ Մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը։ Եթե նա իր մասին չի մտածում, թող մտածի իր երեխաների մասին և հրաժարական տա»։

Բնակիչը նաև հավելեց, որ չի տեսել, թե ինչպես են տարել Տեր Փառենին.«Հետապնդում են եկեղեցուն՝ ստոր ձևով կատարելով Ալիևի ու Նիկոլի հրահանգները»։