«Տեր»-ը պիտի հանվի քո անվան դիմացից, Արա՛մ, դու դավաճան ես, դու տանջվելու ես. Նիկողոս Հովհաննիսյան (Տեսանյութ)


«Տեր»-ը պիտի հանվի քո անվան դիմացից, Արա՛մ, դու դավաճան ես, դու տանջվելու ես. Նիկողոս Հովհաննիսյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 15 14:38 2025

Կարգալույծ եղած քահանա Նիկողոս Հովհաննիսյանը դիմել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին ու հայտարարել՝ նրա անվան դիմացից պետք է հանվի «Տեր» բառը։

«Դու Տեր կոչվելու իրավունք չունես, Արա՛մ, դու հաղորդում ես տալիս քո հոգևոր առաջնորդի ու եղբայրների վրա, դու, Արա՛մ, հոգևորական կոչվելու իրավունք չունես»,- նշել է Նիկողոս Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Տեր Արամն ամբողջ կյանքում հոգեպես տանջվելու է, քանի որ դավաճանել է, ուրացել է Մայր Աթոռի հարցը։

««Տեր»-ը պետք է հանվի քո անվան դիմացից, Արա՛մ»,- նշել է նախկին քահանան։