Մեր առաջարկն ուժի մեջ է․ հարթակ տրամադրել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման համար. Գալուզին


Մեր առաջարկն ուժի մեջ է․ հարթակ տրամադրել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման համար. Գալուզին
Հոկտեմբեր 15 11:06 2025

Մեր առաջարկն ուժի մեջ է․ հարթակ տրամադրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Մոսկվայում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ակնհայտ է, որ դեռևս անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել նախատեսվածը գործնականում իրագործելու համար։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ բոլոր տարաձայնությունները հաղթահարելու համար»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գալուզինը նշել է․

«Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ։

Մենք աջակցում ենք կողմերի արագ հաշտեցմանը և պատրաստ ենք շարունակել աջակցել այս ուղղությամբ մեր հայ և թուրք գործընկերների ջանքերին»,-նշել է ՌԴ պաշտոնյան։