Նիկո՛լ, քո կրթությունից խոսիր, տեսնենք՝ այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել ու պոկ չի գալիս. Զաքարյան


Նիկո՛լ, քո կրթությունից խոսիր, տեսնենք՝ այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել ու պոկ չի գալիս. Զաքարյան
Հոկտեմբեր 15 10:08 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ:

Մի քիչ քո կրթությունից խոսիր, տեսնենք՝ այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել ու պոկ չի գալիս: Պատմիր տեսնենք՝ այդ ի՞նչ ծրագրով են քեզ «կրթել ու աշխատանք» տվել, որ մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքն ու արյուն-քրտինքը, այդքան զոհերի գնով հանգիստ տվեցիր թշնամուն:

Պատմի՛ր տեսնենք՝ քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն:

Ասեմ, որ երեկ շատ կարևոր խորհուրդ ես տվել, լրիվ համամիտ եմ: Մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն, որովհետև առանց կրթության մարդը չի կարող նորմալ վարչապետ ունենալ ու չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել»: