«Անկեղծ ասած, շատ կուզենայի, որպեսզի մեր սպասելիքներն ուղղված լինեին արդարադատության իրականացմանը, բայց, ցավոք, մենք դատարաններ գալիս ենք ոչ թե արդարադատության, այլ՝ հրաշքի սպասումով»,- այս մասին լրագրողներին ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այն հարցին,թե ի՞նչ ակնկալիքներ այսօր կարող ենք ունենալ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։
Ասլանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչ ոք արդարադատության իրականացմանը չի հավատում, ինչը նշանակում է, որ պետությունը իր ամենակարևոր ֆունկցիաներից մեկում արդեն իսկ թերացել է։
«Տարբեր անգամներ, տարբեր անձանց նկատմամբ իրենց գործելաոճը նույնն է, բայց տարբեր հարցեր են լուծում, նայած, որ ժամանակաշրջանում՝ ինչ հարց։ Բնականաբար, ով կոտրվելու ընդունակություն ունի, նա կկոտրվի, ով չունի՝ չի կոտրի։ Հետևաբար, այս պրոցեսը զուտ մարդուն հոգեբանորեն կոտրելու միջոց, կարծում եմ, վաղուց այլևս չի աշխատում»,- հավելեց Ասլանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։