«Մեկ տարուց ավել է անցել, ինչ գետը դուրս էր եկել հունից, իսկ հետևանքները դեռ վերացված չեն»,-ահաանգում է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
Նա այցելել է Ախթալա համայնք, արձանագրել, որ հետևանքները տեսանելի են ոչ միայն այստեղ, այլև Ալավերդիում ու մյուս համայնքներում։
«Ի՞նչն է այստեղ հատկանշականը։ Մեր երկրի ղեկավարը վարչապետը տարբեր առիթներով խոսում է, օրինակներ է բերում Ճապոնիայից, Չինաստանից, բայց ընդամենը գետի հունը դուրս էր եկել, ու մինչև այսօր ճանապարհը չեն կառուցել։ Նույն Չինաստանում կամ Ճապոնիայում նման աղետների դեպքում մի գիշերվա ընթացքում վերականգնում են ճանապարհը»,-ասաց Դոխոյանը։
Նրա խոսքով, օրեր առաջ տեսել են, որ Ալավերդիում մեկնարկել են վերականգնողական աշխատանքներ, սակայն այս տեմպերով այդ աշխատանքը դեռ երկար կտևի։