Փաշինյանի օրոք մենք ունենք շեշտակի աճ, բայց այն մեզ տանում է կործանման. Թագուհի Թովմասյան


Փաշինյանի օրոք մենք ունենք շեշտակի աճ, բայց այն մեզ տանում է կործանման. Թագուհի Թովմասյան
Հոկտեմբեր 14 11:56 2025

«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրում կա ոլորտ որտեղ կա թռիչքաձև աճ, այն արձանագրվել է խաղադրուքների ծավալների ավելացման մեջ»,-ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հայտնեց, թե դիմել է ՊԵԿ-ին և ստացել պաշտոնական պարազբանում երկրում խաղադրույքների աճի դինամիկայի վերաբերյալ։

 «Ըստ պաշտոնական տեղեկության 2018 թվականին 422.5 մլրդ դրամի խաղադրույք է տեղի ունեցել։ Երբ դրանից հետո տեղի ունեցավ «հեղափոխությունը» և «սիրո ու համերաշխության մթնոլորտը» թևածում էր մեր երկրում, երբ հերթ էին կանգնել սփյուռքից գալու և այստեղ ներդրումեր անելու և մեր երկրում պետք է թռիչքաձև աճեր տնտեսությունը, մեր երկրում աճեց խաղամոլությունը և խաղադրուքների ծավալը։ 2019 թվականին 422.5մլրդը դարձավ 1.2 տրլն դրամ, 2020թ-ին՝ 2 տրլն, 2021թ՝ 3.9 տրլն, 2022թ.՝ 5.8 տրլն, 2023 թ.՝6.4 տրլն, 2024թ.՝7.2 տրլն դրամ։ 2025 թվականը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն ունենք 4 տրլն դրամի խաղադրույք, սա նշանակում է, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք, մոտավորապես 8 տրլն դրամ»,-ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով.

«Սա նշանակում է, որ իշխանությունների բոլոր գործողությունները, օրենսդրական փոփոխությունները, ըստ Թովմասյանի, անարդյունավետ են։

Նրանք անկարող են կասեցնելու խաղադրույքների այս շեշտակի աճը։ Ինչո՞ւ, մեկ՝ որ չեն կարողանում, երկրորդ, որ չեն ուզում»։

Թովմասյանը նշեց, որ իշխանությունների կողմից իրականացվող քայլեր,  փոխարենը ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ կիրառում է ռեպրեսիաներ, իրավական պատժամիջոցներ, բայց սեփական խոստումներն իրագործելու համար ժամանակ չունեն։

Պատգամավորը նաև ասաց, որ խաղաղմոլությունը բազմաթիվ ընտանիքներում ողբերգության է բերել։

«Բազմաթիվ մարդիկ են դժբախտացել, որովհետ խաղադրույքների ծավալները հասել են իրենց տուն, նրանք ունեն խնդիրներ, որովհետև չեն կարողնում խաղադրույքների հետևից գնալ և ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով.

«Փաստացի Հայաստանում միակ ոլորտային աճը, որ մենք շեշտակի արձանագրել ենք՝ խաղադրուքների ծավալներն են։ Այո, Նիկոլ Փաշինյանի օրոք մենք ունենք շեշտակի աճ, բայց այն մեզ տանում է կործանման, ձախողում և դեպի ընտանիքների քայքայում»։

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց չհավատալ իշխանությունների խոսքերին թե ինչ-որ քայլ է կատարվում խաղամոլության աճը կանգնեցնելու համար։