44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցից ակնհայտ է՝ մեր ժողովրդի համար աղետալի էջի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է


44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցից ակնհայտ է՝ մեր ժողովրդի համար աղետալի էջի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է
Հոկտեմբեր 14 10:03 2025

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավվոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի և նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում:

«Նաև շատ պարզ է, թե ինչու չի հրապարակվել այս զեկույցը:

Որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ, պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի, ներքին և արտաքին ուժերի ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը:

Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա´մ հպանցիկ է խոսվում, կա´մ շրջանցվում է. հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները, ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում` քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության:

Թեև ներկայացված է տարբեր ստորաբաժանումների գործողությունները, նաև նրանց, որոնք ըստ զեկույցի հեղինակների ինքնակամ լքել են մարտադաշտը, հրաման չեն կատարել և այլն, սակայն փաստաթղթում շատ հստակ արտացոլված է այն հանգամանքը, որ հավաքական առումով, բանակը համառ կռիվ է տվել, շատ դեպքերում` խիստ անհավասար պայքարում և պետք է ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր այն նվիրյալներին, ովքեր պայքարեցին, դիմադրեցին և իրենց նվիրվածությունը հայրենիքին ի ցույց դրեցին ռազմաճակատում:

Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում»,- գրլ է Աբրահամյանը: