Բաքվի դատարանում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։
Հաղորդվում է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով այսօրվա «դատական նիստին» հրապարակվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես քննարկվել է Արցախի ՊԲ–ի «Գոյամարտ» հաղորդաշարը։ Փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր «Կռունկ» կոմիտե, հասարակական-քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը, հրապարակվել են ՀՀ զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր:
Հաջորդ «դատական նիստը» հոկտեմբերի 16-ին է