Տեսախցիկները ֆիքսել են,թե ինչպես է Դոնալդ Թրամփը ձեռքսեղմում երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ Շարմ էլ Շեյխում։
«Նա խաղաղասեր է, բայց ավելի լավ է նրան թշնամու կարգավիճակում չունենալ»,- այս մասին ասել է Թրամփը՝ Ալիևին ձեռքսեղմելիս։
Երկրների ղեկավարների հետ ձեռքսեղմումից հետո միասնական լուսանկարահանման արարողություն է տեղի ունեցել Շարմ Էլ Շեյխի «Խաղաղություն 2025» գագաթնաժողովում: