Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկո՛լ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ պլանը, որը նախատեսում էր ԼՂ-ի առկախում, որին համաձայն էր նաև Ադրբեջանը. Ֆեյսբուքյան եթերում «Սուտը մեռնի՞ -6․ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին» վերնգրով տեսանյութում ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմի: Քո իսկ խոստովանությամբ՝ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն:
Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեսանյությում ասել էր. «Ինչո՞ւ ՀՀ նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները: Առաջին տարբերակ` ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկների շահերին: Երկրորդ տարբերակ` հոյակապ լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»: