Արարատի մարզի Կարմիր սարը, որը շրջապատում է Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում, գրել է լրագրող Լիա Սարգսյանը։
«Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման հանար։ Կար նաև առանձին նախագիծ՝ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։ Սակայն, նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացված հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։
Թվում էր, թե Կարմիր սարում հանք արդյունահանելու թեման փակված էր, սակայն այս տարի Վեդի խոշորացված համայնքի կայքում տեղեկություն հայտնվեց, ըստ որի, նախատեսվում է հոկտեմբերի 13-ին անցկացնել հանրային լսում՝ Գինեվետ բնակավայրում «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Կարմիր սարի կրաքարային մերգելների /կավակրաքարերի/ հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։
Այժմ համայնքապետարանում լարված իրավիճակ է: Այստեղ են եկել հանքի շահագործմանը դեմ գյուղացիներ և բնապահպաններ, պահանջում են դադարեցնել գործընթացը»,-գրել է լրագրողը։