Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հունգարիայի ընտրանուց։


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հունգարիայի ընտրանուց։
Հոկտեմբեր 11 22:05 2025

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» 29-ամյա հարձակվող Դանիել Լուկաշը։ Ավելացված չորորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հունգարական «Ֆերենցվարոշի» 21-ամյա հարձակվող Ժոմբոր Գրուբերը։

F խմբի երրորդ տուրի մյուս խաղում խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականը կընդունի Իռլանդիային։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին։