Տպավորություն է, որ պետական մեքենան երկու բան է անում, ստատուս է գրում ու ասֆալտ անում. Ն. Կարապետյան


Տպավորություն է, որ պետական մեքենան երկու բան է անում, ստատուս է գրում ու ասֆալտ անում. Ն. Կարապետյան
Հոկտեմբեր 11 18:32 2025

«Ինձ միշտ զարմացրել է, թե աշխատանքային ժամերին ինչով են զբաղված մեր պաշտոնյաները»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, տպավորություն է, որ երկրի պետական ապարատը երկու բանով է զբաղված՝ ֆեյսբուքում ստատուս է գրում, քոմենթ է գրում ու ասֆալտ է անում։

«Մեր պետական համակարգն ասֆալտ անելու մասին չի էլի։ Թող ֆեյսբուքից դուրս գան, գործ անեն, զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ»,-ասաց Նարեկ Կարապետյանը։