«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի մեկնարկին փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ երեկ Երևան «Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել է Սամվել Կարապետյանին։
Նա ուղերձ է փոխանցել Վարդևանյանին, որն էլ հրապարակեց այն։
««Մեր ձևով» շարժման ձևավորման առաջին իսկ պահից մենք ձեզ հետ մեկ գլխավոր նպատակ ենք ունեցել, թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ, որ լավ ապրուստ փնտրելով չլքի մեր հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու դրա սպասավորների քմահաճույքին։ Մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս»,-մասնավորապես նշված էր ուղերձում։
Նա նաև նշել է՝ արդեն ակնհայտ է, որ շարժումը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում, ինչը բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։
«Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ, գիտեմ նաև, որ ընդլայնման ու համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի, չենք նահանջելու, կանգ չենք առնելու»,-նշել էր Կարապետյանն իր ուղերձում։
Մանրամասները՝ տեսանյութում։