Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
«Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»,հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։