Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ


Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Հոկտեմբեր 10 23:35 2025

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 187 կգ։

 

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով նա աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ։ Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը: