«Համեմատությունը լավ չէ, բայց այն կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում են, մեկ-մեկ ուտում են, վերջինս է մնացել, ընկել են երեխուս հետևից»,- դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պետերազմի ժամանակ, իսկ եղբոր որդին անհետ կորած է։ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին , ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։
Տիկին Մարիամն ասաց, որ իր տղան որևէ հանցագործություն չի կատարել, իսկ եթե կատարել է, ապա բոլոր ծնողներով միասին են արել։ Նա նշեց, որ որդին վատառողջ է, մեկ ժամը, մեկ օրը նրա համար նշանակություն ունի։
Ըստ նրա, որդուն կալանավորելու հրահանգ է եղել. «Նիկոլ Փաշինյանն իմ որդու վրա ատամ ունի։ Ինչու, որովհետև Արսենը միշտ խոսել է, իսկ իրեն դուր չի գալիս, որ իրեն դեմ են խոսում։
Մի անգամ ընդունարում վարչապետ չեղած ինձ ասում է՝ պետք է տղիդ վրա գործ հարուցեմ, որ խելքը գլուխը գա։ Ասում եմ՝ դու իմ նման ծնողին, որ երկու կորուստ ունեմ, այդպիս բան ես ասում, անհարմար չէ՞։ Վիճել եմ ու դուրս եմ եկել իր ընդունարանից։ Ու մինչ հիմա չէր կարողանում իր ծրագիրն իրականացնել»։