ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Դատարանը մտավախություն ունի, որ ազատ արձակվելու դեպքում Հարությունյանը կխոչընդոտի քննությանը: Պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան: