Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ վարչական համալիրում տեղի է ունեցել զինծառայողների գաղափարական դաստիարակության ոլորտին առնչվող կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվել են մի շարք զեկույցներ:
Միջոցառումն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և հետագա աշխատանքների առաջնահերթությունների ներկայացմամբ։