Կրկին թալանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան։ Այս մասին սոցցանցում հայտնել է Խամոյանը` լուսանկար հրապարակելով։
Կադրից պարզ է դառնում, որ այս անգամ նույնպես գողացել են մեքենայի կողային հայելիները:
«Ծիծաղելի չէ։ Անհամ եք»,– հրապարակմանը կից գրել է ընդդիմադիր պատգամավորը։