Երեկ իմ հարևան Պողոսին հանդիպեցի, խորասուզված ֆեյսբուքյան քոմենթներ էր կարդում. Բաբկեն Թունյան


Երեկ իմ հարևան Պողոսին հանդիպեցի, խորասուզված ֆեյսբուքյան քոմենթներ էր կարդում. Բաբկեն Թունյան
Հոկտեմբեր 10 11:40 2025

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է. «Երեկ իմ հարևան Պողոսին հանդիպեցի շենքի բակում: Խորասուզված ֆեյսբուքյան քոմենթներ էր կարդում: Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, հետաքրքիր բան կա՞: Ասում է՝ էս ի՞նչ սարքեցիր գլխիս, ով ասես, անունս տեղի-անտեղի հոլովում է: Ասում է՝ էս վերջերս էլ մի այլ տիպի են ակտիվացել, ինձանից անգրագետ, սեփական անունը գրել չիմացող «փորձագետներից» մինչև Հիսուսի նկարը ֆոն դրած պրոֆեսիոնալ քֆուրչիներ, «դաչա ուղարկած դիվանի» պես դարն ապրած, բայց հույսը չկտրած քաղաքական գործիչներից մինչև լրագրողի բեյջի հետևում ծվարած անդաստիարակներ...

Ասացի՝ կներես, եղբայր, ո՞նց մեղքերս քավեմ: Կուզե՞ս օգնեմ՝ «հարևան Պողոս»-ի համար հեղինակային իրավունք գրանցես, որ օգտագործման համար գումար փոխանցեն:

Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում, բայց ես ավելի լավ բան եմ մտածել՝ քաղաքականությամբ եմ զբաղվելու. բոլոր շանսերն ունեմ՝ հա՛մ անգրագետ եմ, հա՛մ ինքնավստահ, հա՛մ էլ շատ քաղաքական գործիչներից ավելի հայտնի եմ:

Լուրջ էր տրամադրված, ասեմ ձեզ»։