«Անդո, Գարիկ, Անուշիկ». Կիրանցի վանքում վանդալիզմի դեպքեր են արձանագրվել


«Անդո, Գարիկ, Անուշիկ». Կիրանցի վանքում վանդալիզմի դեպքեր են արձանագրվել
Հոկտեմբեր 10 10:53 2025

Օրեր առաջ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն ահազանգել էր հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին։ Դրանցից մեկը Կիրանցի վանքի պատերին թողած գրվածքների տեսքով էր։

Պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։ Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ որոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից»,- ասվում է հաղորդագրությունում։