Նիկոլի մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել Ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը. Զաքարյան


Նիկոլի մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել Ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը. Զաքարյան
Հոկտեմբեր 9 23:26 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Այնուամենայնիվ գիտակցում է Արցախի հանձնման հարցում իր աններելի մեղքերը: Երևում է, որ իրեն հանգիստ չի տալիս դա:

ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով:

Սերժ Սարգսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Ռոբերտ Քոչարյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Լևոն Տեր Պետրոսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Երեքն էլ բանակցում էին այնպես, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի միջազգային ճանաչման ներքո՝ հենված միջազգային սկզբունքների վրա:

Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար:

Նիկոլի այսօրվա մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել Ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը: Նա ստիպված է ապրել այդ ծանր մեղքով և գիտակցում է դա:

2019թ. նա ունեցել է հնարավորություն արցախյան հարցը լուծել այնպես, որ Արցախն ամբողջությամբ լիներ հայկական և Ադրբեջանից դուրս: Բա ինչի՞ չի լուծել հարցը, և ու՞ր է իրեն փոխանցված Արցախի Հանրապետությունը:

Հիմա արդեն բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ 2018թ. իշխանազավթումն ուներ երկու նպատակ. Արցախը հանձնել Արդբեջանին, իսկ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ: