Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրավի դիմաց ազատ կարձակվի


Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հոկտեմբեր 9 23:00 2025

«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը (կալանքը) փոխվել է։ Այդ մասին Sputnik Արմենիայի-ն հայտնել է նրա պաշտպան Աննա Մանթաշյանը։

«Վերաքննիչ դատարանը նշանակել է տնային կալանք, 5 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք»,-նշեց Մանթաշյանը։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը խափանման միջոցի կիրառման համար իրատեսական է համարել միայն խոչընդոտելու արգելքը՝ նշելով, որ այն որոշակիորեն առկա է, իսկ փախուստն ու նոր հանցանք կատարելու ռիսկը ոչ իրատեսական է համարել։

Պաշտպանը նաև նշել է, որ գնդապետ Մախսուդյանի առողջական վիճակը լավ չէ, ունի, մասնավորաբար, ողնաշարին առնչվող խնդիր, որն առկա էր նաև մինչև կալանքը, պետք է վիրահատություն կատարվեր, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանթաշյանը նշել է, որ այսօր արդեն գրավը կվճարվի, և Միհրան Մախսուդյանը րոպե առաջ տուն կվերադառնա։

Հիշեցնենք` իշխանութէյունը բռնի կերպով զավքելու մեղադրանքով 18 անձ է կալանավորվել, այդ թվում` Բագրատ սրբազանին և Միհրան Մախսուդյանին։