«ՀՀ իշխանությունների մի բրենդը հակառուսականությունն է, մյուսը «Խաղաղության խաչմերուկ»-ի տակ վաճառվող Սյունիքն է, եթե չասեմ՝ ամբողջական Հայաստանը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցին և «Համաշխարհային դարպասներ» («Global Gateway»-ի) գագաթնաժողովում ունեցած ելույթին։
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն Հայաստանում «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային ծրագրով իրականացնում է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը, Սյունիքում լոգիստիկ-մաքսային նոր կենտրոնի կառուցումը (Ազատ տնտեսակն գոտում) և երրորդը՝ Երևանում ևս մեկ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցում։
Աշոտյանը նկատեց, որ ԵՄ-ի այս ծրագրում չկա ներդրում «Թրամփի ուղուն» վրա, որը իր ելույթում շրջանցեց նաև Փաշինյանը։
Աշորյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե ԵՄ-ի կողմից խոստացված 2.5 մլրդ դրամ (որը սկզբում 2.6 մլրդ էր) աջակցության ո՞ր մասն է հատկացվել՝ հիշեցնելով, որ այդ աջակցության 2 մլրդ դոլարը վարկ է լինելու։
ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ իր ելույթում Փաշինյանը խոսել է խաղաղության հաստատաման մասին, ինչը իրականությանը չի համապատասխանում, քանի որ հաստատված խաղաղություն չկա։
Նա նկատեց, որ Փաշինյանն իր ելույթում նաև չանդրադարձավ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին, քանի որ այդ խոսույթը Եվրոպայում ընդունելի չէ՝ եվրոպացիների՝ ընդլայնմանը դեմ լինելու պատճառով։
«Նիկոլը Հայաստանում վաճառում է «եվրոպական երազանքը», իսկ դրսում ռիսկ չի անի դրա մասին խոսել, որովհետև մի բանով կտան գլխին»,-ասաց նա։
Աշոտյանը հիշեցրեց, որ «Global Gateway»-ը ունի նաև տարածաշրջանային ծրագիր՝ Սև ծովի հատակով Եվրոպան-Հարավային Կովկասին միացնող էլեկտրաէներգիայի մալուխի կառուցումը, որտեղ Հայաստանը մեծ ներուժ ունի, բայց դրա մասին Փաշինյանը չի խոսում։
Ըստ նրա, Փաշինյանը «ղումար է» խաղում ատոմակայանի վրա, և առաջ է քաշում մոդուլային ատոմակայանի գաղափարը, բայց մեզ պետք է մեծ ատոմակայան այդ մալուխով էներգիա արտահանելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն ԵՄ-ից ստանում է 2 մլրդ դոլար այդ ծրագրի շրջանակներում՝ օկուպացված Արցախում կանաչ էներգիան զարգացնելու նպատակով։
«Սա մեզ տանելու է ոչ միայն գեոպոլիտիկ, այլև էներգետիկ ստրկացման»-ասաց Աշոտյանը և նկատեց, որ Փաշինյանը խոսել է նաև «Սևծովյան ռազմավարությանը» միանալու մասին, բայց ինքը կալանված լինելու ժամանակ հոդված է հրապարակել, ըստ որի Հայաստանը որևէ շանս չունի դրան միանալու։
Ամփոփելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ցինիկ չեն եղել, ինչես այսօր է, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք նախապատրաստած և ստորագրած Սեպան կյանքի չի կոչվում»։