Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Մենք ընդլայնել ենք Ryanair-ի և Wizz Air-ի հետ ուղիղ չվերթները և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ, իսկ շուտով՝ Մադրիդ, ինչը քաղաքն ավելի մատչելի էդարձնում»,- նշել է նա։Ըստ նրա՝ Երևանի գինու օրերը տարեկան գրավում են ավելի քան 120 հազար այցելու։
«Երևանի բալետի փառատոնը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնը քաղաքին բերում են համաշխարհային ճանաչում՝ հյուրընկալելով հայտնի մշակութային գործիչների։ Այս տարի Մեծ և Մարիինյան թատրոններում բացօթյա ներկայացումները քաղաքը վերածեցին համաշխարհային մակարդակի ասպարեզի։ Ջազ փառատոնը դարձել է նաև սիրված վայր թե՛ տեղացիների, թե՛ այցելուների համար։
«Կոնդում և Կասկադում ներդրումների շնորհիվ, ինչպես նաև ծաղկող սննդի և գինու կյանքում Երևանը արագորեն նրբագեղ և հյուրընկալ վայր է դառնում»,- հավելել է Ավինյանը։