Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք, ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, ասուլիսի ընթացքում ասել է Արման Թաթոյանը:
«Մենք ստեղծել ենք այս քաղաքական նախաձեռնությունը, դրա արդյունքը զարգացման դեպքում կլինի կամ կուսակցության տեսքով կամ որևէ այլ քաղաքական միավորի տեսքով»,- նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ: