Մերձավանում քննչական գործողություններից հետո մեկ անձ ձերբակալվել է


Մերձավանում քննչական գործողություններից հետո մեկ անձ ձերբակալվել է
Հոկտեմբեր 9 16:21 2025

Մերձավանում 1 անձ ձերբակալվել է քննչական գործողությունների արդյունքում: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։

 

«Սպանության նախապատրաստության հատկանիշներով Քննչական կոմիտեում (ՔԿ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել Մերձավանում՝ մի շարք տներում, որի հետևանքով մեկ անձ ձերբակալվել է»,-նշել են ՔԿ-ից։

 

Հիշեցնենք, որ երեկ Մերձավանում խուզարկություններ են իրականացվել՝ 30-ից ավելի հասցեներում։