Ներկա իշխանություննե՛ր, արցախահայերին մի՛ նվաստացրեք, չեք կարողացել այդ հարցը լուծեք, մ՛ի խոսեք դրա մասին, դուք այդ ընդունակությունը և առաջնորդությունը չեք ունեցել, գնացել եք թշնամու հետ համագործակցության, գնացել եք դավաճանության. կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։
Նա նշեց, որ կառավարությունից ցանկացածին բանավեճի են հրավիրում. «Եկեք, մեր հարցերի պատասխանը տվեք։ Չեք կարող պատասխանել, չեք էլ գա, վստահ եմ՝ ոչ մեկդ էլ դուրս չեք գալու։ Ամեն անգամ ասելով՝ «Արցախի հարցը փակ է», մեզ վիրավորում եք, թույլ չենք տա ոչ մի շանորդի Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի»,-ասաց նա։
Թույլ չենք տա ոչ մի շանորդի Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի. Անաստաս Իսրայելյան

