Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանին իրենց քվեները տված բոլոր քաղաքական ուժերին և այդ ուժերի ներկայացուցիչների կողմից հնչող վերջին հայտարարություններին:
Մյուս կողմից, Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկելը, երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելն առնվազն անբարոյականություն է։
Որպես քաղհալածյալ ներկայացող Վարդան Ղուկասյանը ինքն իր, առավել եւս գյումրեցիների հետ պետք է ազնիվ լինի և հիշի, որ այն քրեական գործերը, որոնցով ինքն անցնում է, նախաձեռնվել է դեռ 2019 թվականին: Նույնը կարելի է ասել որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին վերաբերող վարույթների մասին: Վարդան Ղուկասյանը վստահաբար գիտի, որ որդու նկատմամբ վերջին վարույթը հարուցվել է շատ ավելի վաղ:
Ռուբեն Մխիթարյանին էլ թերևս տեղին է հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբեք, որևէ ընտրություններում քաղաքացու ձայն չի գողացել, որ «Իմ հզոր համայնք»-ի նման նվիրի ուրիշներին:
«Մայր Հայաստան»- խմբակցությունը ևս սթափվելու կարիք ունի: Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ, այլ ձեր ու այլոց ավագանիների ընտրության հետևանքով է զբաղեցնում պաշտոնը: Սա Գյումրու և գյումրեցու նկատմամբ ունեցած ձեր արհամարհական ուղիղ վերաբերմունքն է: Գյումրու ավագանու այս խմբակցությունը ճիշտ կանի հանգիստ սպասի իրենց համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու գործի քննության ավարտին:
Կաշառքով, վախեցնելով ձայներ գողանալը, պետականության հիմքերը սասանելը, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկելը, քաղաքացիներին հայհոյելը, սպառնալն ու ահաբեկելը մեր ձեռագիրը չէ:
Ի դեպ, Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը Վարդան Ղուկասյանի անձնական կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության սեփական ֆեյսբուքյան էջը չէ»,- ասվում է հայտարարության մեջ: