ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, ով, չունենալով բարձրագույն կրթություն, ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերջապես շտկել է իր ուղղագրական սխալը։
ՔՊ-ականը, ով ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն, Facebook-ի իր էջի նկարագրությունում «արհամարհել» բառն առանց «հ»-ի էր գրել։
Օրեր շարունակ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներից հետո միայն ՔՊ-ականը որոշեց «արհամարհել» բառը ճիշտ գրել։