ՔՊ-ն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է Արգիշտի Մեխակյանին


ՔՊ-ն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է Արգիշտի Մեխակյանին
Հոկտեմբեր 7 23:52 2025

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր»,-ասվում էր պաշտոնական հայտարարության մեջ։

Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքում գրել է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը»։