«Իհարկե, Արցախի էջը փակված չէ»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ Արցախ կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղներիս մեջ այն լինի հայկական։
«Ալմաթիի հռչակագիրը փրփուրներից կախվելու պատմության նման է։ Ալմաթիի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձո՞ւմ են դա անել։ Այդ դեպքում մեկ այլ բան ասեմ. Ալմաթիի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է հայ-ադրեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան։ Բա ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում, ինչո՞ւ են դա նորից անում։ Անհասկանալի է։
Հնարավոր չէ 3-4 փաստ համադրել ու ասել՝ սա է։ Էս մարդիկ ուժի զոռով ուզում են ամեն ինչ ուտեցնել ժողովրդին»,- ասաց Ս. Սարգսյանը։
Հարցին՝ «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ Թրամփի ուղի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Մենակ Ալի՞ևն է այն անվանում Զանգեզուրի միջանցք։ Բացի Հայաստանի այսօրվա կառավարչից, բոլորն այն անվանում են «Զանգեզուրի միջանցք»»։