«Անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը»,- անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված՝ «իշխանության զավթման կոչ հնչեցնելու» մեղադրանքին՝ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այսինքն՝ Միքայել Սրբազանն էնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որ ռազմական հեղաշրջո՞ւմ լինի։ Մարդ է, խոսք է՝ ասել է։ Եթե խոսք ասելու համար բանտ նստացնելը լավ է բան է, ապա մեր իշխանության օրոք ինքը (Փաշինյանը-խմբ.) 140 անգամ կարող էր նստել»,- ասաց նա։