Իսկ կապիտուլյացիայի իրենց մեղքը այս իշխանությունները կարողանալու՞ են «ուղարկել արխիվ»․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)


Իսկ կապիտուլյացիայի իրենց մեղքը այս իշխանությունները կարողանալու՞ են «ուղարկել արխիվ»․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 7 17:33 2025

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ առաջին բաժին, նույնիսկ ոչ գաղտնի մասը չի ներկայացվել հանրությանը։ Հարցի կապակցությամբ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանությամբ հանդես գալ։

«Այո, հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու՞ են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը։ Իհարկե, չեն կարողանալու»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։

«Իմ կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծվելուց հետո հաձաժողովականներին  ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու, և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ դե, որ խախտել են, ինչու՞ եք բերում ԱԺ, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն՝ իրենց մեղքերն են գտնելու»,- հավելեց  Սերժ Սարգսյանը։