Ըստ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի՝ ավելի դավաճանական բան ասելու մրցակցության մեջ առայժմ հաղթում է Ռոբերտ Քոչարյանը։
«Քոչարյանը հիմա էլ Հայաստանին մեղադրեց 2020 թվականին Տավուշում սահմանին «պրովոկացիաներ անելու» մեջ:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր երկու խորթ հոգեզավակները` Սարգսյանն ու Քոչարյանը, կարծես մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի դավաճանական բան կասի: Առայժմ հաղթում է Քոչարյանը»,- հայտարարել է Ռուբինյանը։