Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները (Տեսանյութ)


Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները (Տեսանյութ)
Հոկտեմբեր 7 12:33 2025

Հատիս լեռան գագաթին մեկնարկած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ համալիրի կառուցման պատմական նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները, Արցախցի ընտանիքներ, ինչպես նաև մեր երկրի և տարածաշրջանի ամենաբարդ ճանապարհներն անցած վարորդները՝ իրենց ամենագնացներով։

Այդ մասին ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Արցախից տեղահանված, բազմաթիվ փորձությունների միջով անցած երիտասարդները հավատում են, որ Շուշիից բերված հողը, որը տեղադրվել է համալիրի հիմքում, կդառնա պատմական արդարությունը վերականգնելու նոր հույսի խորհրդանշական սկիզբը։