Պատկերացրեք՝ Օլիմպիական չեմպիոնները համաձայնեն բանավիճել ինչ-որ մի լուզեր մարզիկի հետ. Ջուլֆալակյան


Պատկերացրեք՝ Օլիմպիական չեմպիոնները համաձայնեն բանավիճել ինչ-որ մի լուզեր մարզիկի հետ. Ջուլֆալակյան
Հոկտեմբեր 6 23:58 2025

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Պատկերացրեք, գիտնականները, պրոֆեսորները հավաքվեն ու գնան լսելու երկրորդ կուրսի՝ վատ վարքով աչքի ընկած, միջակ ուսանողի վարած դասախոսությունը, օրինակ՝ «Հայաստանի տեղը ձևավորվող նոր աշխարհակարգում» թեմայով…

 

Կամ, ասենք, Օլիմպիական չեմպիոնները համաձայնեն բանավիճել ինչ որ մի լուզեր մարզիկի հետ, որի լավագույն «նվաճումը» եղել է մասնակցությունը երկրի առաջնությանը. թեման՝ «ինչպես նվաճել Օլիմպիական բարձունքը»…

 

Աբսուրդ է չէ՞: