Կամ «Նիկոլի ծառան» եք, կամ միանում եք իմպիչմենտի գործընթացին․ Նարեկ Մալյան


Կամ «Նիկոլի ծառան» եք, կամ միանում եք իմպիչմենտի գործընթացին․ Նարեկ Մալյան
Հոկտեմբեր 6 20:50 2025

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․

«Իմպիչմենտի հաջորդ փուլը այսպես կոչված անկախ պատգամավորների դիրքորոշման հստակեցումն է: Նրանք կամ մինչև կյանքի վերջ իրենց ճակատին դաջում են «նիկոլի ծառա», «նիկոլի հանցակից» բառերը, կամ միանում են իմպիչմենտի գործընթացին:

 

Վաղ թե ուշ նիկոլը չի լինելու և այս պատգամավորներին չի հաջողվելու մաքրել իրենց ստրկամտության հետևանքները նույնիսկ մի քանի սերունդ հետո:

Այն պատգամավորը ով չի միանում իմպիչմենտին՝ ՔՊ ական է և նիկոլի իշխանության պահապանն է: Այսօր իմպիչմենտի գործընթացը արգելակողները այս 4-ն են:

Ընդդիմությունը միասնական է քան երբևէ: Ընդդիմությունը ունի միասնական օրակարգ, այդ օրակարգից իրենց դուրս դնողները նիկոլի ծառաներն են:

Սրանով սկսում ենք այսպես կոչված անկախ պատգամավորների լյուստրացիան: Այս պատգամավորներից 2-ը մանդատ են ստացել ընդդիմադիր ձայներով: Հանրությունը պետք է իմանա նիկոլի ծառաներին անուն առ անուն, դեմք առ դեմք:

Ինձ շատ են հարցնում «պարոն Մալյան, ինչո՞վ օգնենք իմպիչմենտին»:

Էս պահից որպես հանձնարարություն.

Բոլորս, մի մարդու պես լծվում ենք նիկոլի ծառաների դիմակները պատռելու գործին:

Մեկնաբանություններով հանրային պարսավանքի ենք ենթարկում նիկոլի ծառաներին:

Դռները փակվում են: Հաջորդ կայարանը «անկախ պատգամավորներ»»: