Պաշտոնանկություններ Արմավիրում և Լոռիում


Պաշտոնանկություններ Արմավիրում և Լոռիում
Հոկտեմբեր 6 18:57 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հովհաննես Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: