Արման Թաթոյանը քաղաքական գործունեություն է սկսում


Արման Թաթոյանը քաղաքական գործունեություն է սկսում
Հոկտեմբեր 6 18:25 2025

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու մասին․ «Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու՝ մարդկանց միավորման, երկրի առաջընթացի համար»,- քիչ առաջ հայտարարեց նա։

 

«Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձևավորենք իրավունքի պետություն։

 

Պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ՝ հանու հույսի»,- ասաց Թաթոյանը։