Անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են․ փաստաբան


Անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են․ փաստաբան
Հոկտեմբեր 6 16:54 2025

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:  Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար»,– նշել է նա: