ՀՀԿ-ի և նրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկտներ դնել չի կարող. ի պատասխան դիտարկմանն ու հարցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հույս էր հայտնել, որ ողջամիտ ժամկետում գործընթացն ավարտին կհասցվի․ արդյո՞ք քննարկել են նրանց հետ, թե ողջամիտ ժամկետը որն է և ինչքան ժամանակում պետք է գործընթացը «գլուխ բերեն»՝ պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա պնդեց, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախագիծը 54 ստորագրությամբ մուտք անելու մասին ի սկզբանե են ասել և այլ թիվ երբևէ չի հնչել։
«Լսել եմ Սաղաթելյանի ելույթը, այլ ձևաչափով մեզ հետ որևէ ժամկետների քննարկում չի եղել։ ՀՀԿ-ի և պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող»,-ասաց նա և կրկնեց, որ մինչև չլինի 54 ստորագրություն, որի համար անհրաժեշտ է նաև ՔՊ-ականների ստորագրությունը, մուտք չեն անի։