«Հայերը շատ գեղեցիկ եւ բարեհամբույր են». «Մերժվածը» սերիալի աստղ Նանդիշ Սանդուն՝ Վիրի կերպարի եւ Հայաստան գալու մասին


«Հայերը շատ գեղեցիկ եւ բարեհամբույր են». «Մերժվածը» սերիալի աստղ Նանդիշ Սանդուն՝ Վիրի կերպարի եւ Հայաստան գալու մասին
Սեպտեմբեր 27 12:35 2017

Բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսների կյանքը շարունակում է մնալ հայ հեռուստադիտողների քննարկումների կիզակետում: Սերիալի յուրաքանչյուր դերասան ունի իր ֆան-ակումբը, սակայն առավել շատ երկրպագուները հետաքրքրված են գլխավոր հերոսների՝ Իչայի եւ Վիրի ճակատագրով, գրում է NEWS.am STYLE-ը: Այս շրջանում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուն չի նկարահասնվում հեռուստասերիալում, նրան այժմ փոխարինում է մեկ այլ հնդիկ դերասան՝ Վիկաս Բհալլան:

NEWS.am STYLE-ը, սակայն, անակնկալ ունի Նանդիշի երկրպագուների համար, որոնք հաստատ այս շրջանում կարոտած կլինեն իրենց սիրելի աստղին: Մեզ հաջողվել է կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր թեմաների շուրջ: Փորձեցինք նաեւ բացահայտել նրա անձնական կյանքը, սակայն գաղտանապահ դերասանը նախընտրեց պահպանել խորհրդավորությունը:) 

Նանդիշ, ինչպես շատ դերասաններ՝ դու եւս քո կարիերան սկսել ես որպես մոդել: Հե՞շտ էր քո ուղին դեպի հնդկական կինո:

Ոչ մի արժեքավոր բան էլ կյանքում հեշտ չի տրվում: Կապ չունի, թե ինչ ոլորտում ես աշխատում, աշխատասիրությունը միշտ էլ հաղթում է: Շատ եմ պայքարել մինչեւ հասել եմ հաջողության:

Մի շարք ֆիլմերում ես նկարահանվել, սակայն Հայաստանում առավել հայտնի ես «Մերժվածը» հեռուստասերիալի Վիրի կերպարով: Ինչպե՞ս ստացար այդ դերը:

Այդ դերը ստանալու համար քասթինգների մի քանի փուլ եմ անցել: Վերջնական լսումներից հետո ինձ զանգահարեցին եւ ասացին, որ ընտրվել եմ այդ դերի համար:

 Վիրը սիրված է հեռուստասերիալի երկրպագուների կողմից, քանի որ նա բարի է, խելացի, հմայիչ…Ինքդ ինչպե՞ս կբնութագրես այդ կերպարը: Ընդհանրություններ ունե՞ս Վիրի հետ:

Իմ դերասանական կարիերայի ընթացքում մի շարք կերպարների եմ մարմնավորել, եւ դեռ շատերին էլ պիտի մարմնավորեմ: Ինչ կերպար էլ որ խաղում ենք, մեզանից ինչ-որ բաներ դնում ենք դրա ստեղծման մեջ: Բայց դերասանը երբեք ամբողջությամբ չի կարող նման լինել իր կերտած հերոսին: Ահա, թե ինչումն է դերասանական հմտության գաղտնիքը:

Քո կերպարի մեջ եղե՞լ են այնպիսի գծեր, որոնք սցենարում փոխել եւ այլ կերպ ես ներկայացրել:

Շատ դեպքերում որոշ առաջարկներ եմ արել կամ այլ տարբերակներ եմ առաջարկել ռեժիսորին, իսկ նա շատ բարի է գտնվել եւ որոշակի փոփոխություններ է կատարել սցենարում, որպեսզի ինձանից ինչ-որ բան լինի կերպարի մեջ:

 Քո մարմնավորած ո՞ր կերպարն ես համարում լավագույնը:

Ես միշտ սիրում եմ այն կերպարը, որը առաջիկայում պետք է մարմնավորեմ: Որքան հասունանում ու մեծանում ես, քո ընտրություններն էլ են փոխվում:

Նանդիշ, Հայաստանում շատ երկրպագուհիներ ունես, որոնք հետաքրքրված են ինչպես քո ստեղծագործական, այնպես էլ՝ անձնական կյանքով: Գիտեմ՝ չես սիրում խոսել անձնական թեմաներով, այնուամենայնիվ, կբացահայտե՞ս որոշ մանրամասներ՝ ամուսնացա՞ծ ես, կամ ընկերուհի ունե՞ս:

Իսկապես շատ եմ գնահատում նրանց սերն ու ուշադրությունն իմ անձի հանդեպ: Հմմ, լավ… Ասենք, թե սիրտս ազատ է, ինձ համար լավ թեկնածուներ ունե՞ս մտքումդ (ծիծաղում է):

Լավ, շեղվենք անձնական թեմաներից :) Նանդիշ, բոլիվուդյան շատ դերասաններ հաջողության են հասնում նաեւ Հոլիվուդում: Ամերիկյան կինոինդուստրիա մտնելու ցանկություն չունե՞ս:

Այո, իհարկե, մտքեր ունեմ եւ կցանկանայի աշխատել Հոլիվուդում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում