Օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսեն նոյեմբերին. Տիգրան Ավինյան


Օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսեն նոյեմբերին. Տիգրան Ավինյան
Հոկտեմբեր 6 11:37 2025

Այն լուրերը, որ Երևանում ամառային և աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, ուղղակի իրականությանը չի համապատասխանում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսեն նոյեմբերին, այդ առումով մենք անելիքներ ունենք։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին օդի որակը մեզ մոտ գերազանց վիճակում է գտնվել, սա անառարկելի փաստ է»,-ասաց Ավինյանը։