Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին. Խաչիկ Ասրյան


Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին. Խաչիկ Ասրյան
Հոկտեմբեր 6 10:43 2025

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

 

«Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում իր անուրանալի ներդրումն ունեցող քաղաքական և պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս հայտարարված «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ոչ միայն ողջունելի է, այլ նաև անհրաժեշտ ու պարտադիր։

 

Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական խնդիրների ձևակերպումներն ու նրա լուծման տարբերակներն իր մեջ պարունակող «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրն իր մեջ ընդգրկում է ինչպես Հայաստանի ներքին հաշտեցման, հանրային երկխոսության, թշնամանքի վերացման, հայկական աշխարհի միասնականության վերականգնման, այնպես էլ պատերազմի ռիսկերի չեզոքացման և իրական խաղաղության, իրական անվտանգային համակարգի ստեղծման, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման, դաշնակցային հարաբերությունների վերականգնման կոնկրետ ուղղություններ և գործողություններ։

 

Պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրի ամբողջական իրականացման գործընթացին»։